ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով

ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով

ԱԱԾ-ից հայտնում են` իրենք անելիք չունեն 2018թ-ին Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։

Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն…

Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում