Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews

Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկանները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS-ը։

Աղբյուրը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ կեսօրից հետո գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը:

Պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Ծնողները հստակ պատասխան են պահանջում իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ: Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետը իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, ըստ այդմ էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Թույլ չեն տալիս մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից։ Տարածքում ոստիկանական ուժեր են: Նշենք, որ այսօր գերիների ծնողների հետ է հանդիպել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում