«Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am

«Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակված մնալ գերեվարված անձանց հարազատների կողմից: Ոստիկանները փորձել են ուժով դուրս բերել նրանց շենքից, սակայն ապարդյուն:

Գերիների մայրերից մեկը քաշքշուկի արդյունքում վնասվածք է ստացել:

Հարազատները պնդում են, որ չեն հեռանա մարզպետարանի շենքից, եւ չեն թողնի նաեւ մարզպետին ու աշխատակիցներին դուրս գալ, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ նախարարը չժամանեն Գյումրի եւ պատասխանեն իրենց հարցադրումներին՝ կապված գերիների վերադարձի գործընթացի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում