Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը

Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը

Շիրակի մարզպետարանի արական սեռի աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում, քանի որ գերության մեջ գտնվող զինվորների հարազատները շարունակում են փակ պահել շենքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնի ներկայացուցիչ Արաքս Կիրակոսյանը:

«Ես անձամբ երեկոյան եկել եմ տուն և այս պահին ևս գտնվում եմ տանը, ասել, որ մարզպետարանի մուտքուելքը փակ է, մի փոքր ճիշտ չէ, բայց կարող եմ հավաստիացնել՝ մարզպետը և մարզպետարանի արական սեռի աշխատակիցները ողջ գիշեր եղել են այնտեղ և փորձել են բանակցություններ վարել գերության մեջ գտնվողների հարազատների հետ»,- ասաց Արաքս Կիրակոսյանը:
Մարզպետարանի ընդունարանի աշխատակիցները տեղեկացրին, որ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, իսկ առավոտյան ժամերի դրությամբ մարզպետարանի շենքը դեռ շարունակում է փակ մնալ:

Գերիների հարազատների պահանջը մեկն է՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և իրենց՝ գերության մեջ գտնվող զինվորների վերադարձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում