Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը

Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մենք ունենք ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող 201 մասունք կամ մարմին, ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը. «Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին ու իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում դա իրականացնել պետական միջոցներով»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում