Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու

Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվվի լուծարված, որից հետո հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ովքեր կփորձեն շեղվել ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից, դա կլինի քաղաքական ինքնասպանություն: «Դրա արդյունքում ««Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում