Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ)

Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ)

Հանրահայտ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվում է նոր ֆիլմում, որն ստացել է «Լա Բեֆանան գիշերն է գալիս 2» անվանումը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բելուչին մարմնավորում է կախարդուհուն, և պապարացիներն արդեն հասցրել են ֆիքսել նրան նոր կերպարում, որը կերտելու համար իտալուհին արմատապես փոխել է տեսքը:

Նկարահանման հրապարակում դերասանուհուն նկատել են ալեհեր կեղծամով, ռետրո ոճի հագուստով, կախարդին հատուկ գլխարկով և ցախավելով:

Նոր ֆիլմը դառնալու է 2018-ին նկարահանված «Բեվանան գիշերն է գալիս» ֆիլմի նախաբանը:

Սյուժեի հիմքում ընկած են 18-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները: Պաոլա անունով աղջիկը պատահաբար խանգարում է վհուկներին ատողին իրականացնել իր ծրագրերը, ինչից հետո վերջինս փորձում է ոչնչացնել մոգական հատկություններով օժտված աղջկան: Այստեղ միջամտում է Դոլորես անունով կախարդը, որին էլ մարմնավորում է Բելուչին:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են մարտի 1-ին: Նախատեսվում է, որ այն կցուցադրվի աշնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում