AM | RU
USD
EUR
RUB

Գ. Գորգիսյան. «Տեղին կլիներ, որ Կառավարության հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը»

 

Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հիշեցրեց 2018 թվականը, երբ Կառավարության ծրագրի քննարկմանը իշխանական պատգամավորներից մեկն ասել է, որ պատրաստ է ծրագրին կողմ քվեարկել, եթե այնտեղ մեկ տող գրված լիներ` ամեն ինչ լավ է լինելու:

Այս մասին ԱԺ նիստում ասաց Գորգիսյանը:

«Այսօր ավելի քան տեղին կլիներ, որ Կառավարության ծրագրի 2020 թվականի հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը, բայց չէ. Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես էին քաջաբար պայքարում սեփական ապիկարության, գոռոզության, հպարտության դեմ, բայց իհարկե պարտվեց ՀՀ-ն:

Պարտվեց, որովհետև Կառավարությունը իր կառավարման ողջ ընթացքում առաջին տեղ բերեց PR-ը` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը»,- ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Կառավարությունը գերադասեց ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու սելֆի անել: Հետևաբար առաջնահերթությունները խառնվեցին:

«Արդյունքում վատնվեց ամենակարևորը` հավատը, եթե 2018-ի հեղափոխությունը ինչ-որ բան տվել է մեր երկրին` հավատն է, բայց դա ամբողջությամբ մսխվեց»,- ասաց Գորգիսյանը:

«Իհարկե 2020 թվականը ճգնաժամի տարի էր, բայց դրանք գալիս են մեր թերացումները, մեղքերը բացահայտելու համար, բայց ճգնաժամից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինել, ընդունել թերությունների գոյությունը, որ կարողանանք բուժվել, իսկ դրա համար պետք է ընդունենք, որ գոյություն ունի հիվանդություն: Մի պարզ առաջարկին` ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի մեծագույն խնդիրները 2020 թվականի, մի պատասխան է` դեռ դրա ժամանակը չէ»,- ասաց նա:

Գորգիսյանի համոզմամբ` Կառավարությունը շարունակում է ամեն օր խաբել ինքն իրեն ու հավատալով իր ստերին` խաբել հանրութանը, ամեն օր փորձելով արդարացնել ինքն իրեն` ստեղծում է նոր խնդիրներ:

Պատգամավորը թե´ Կառավարության անդամների, թե´ վարչապետի խոսքում չի տեսնում մեղքի զգացողության ոչ մի նշույլ:

«Էն ամբարտավանությունը, որ նրանք ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո շատ կարճ ժամանակով, ու պարզվեց, որ դա ոչ թե խնդիրների գիտակցումն է, այլ վախը, անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակված էին տներում ու վախենում է էին դուրս գալ տներից: Վախը անցավ, ու մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հռետորաբանությանը, հոխորտացող կեցվածքին: Այս Կառավարության հետ ՀՀ-ն չունի առաջ գնալու որևէ հույս, որևէ հնարավորություն, որովհետև Կառավարությունն առաջին հերթին ազնիվ չէ, չի ուզում ընդունել սեփական մեղավորությունն ու սեփական մեղքը»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Hetq.am

Լրահոս
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan