Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին

Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին

Անձնավորություն, որ խորհրդարանում իմ երկու օր գտնվելու ընթացքում մի քանի վայրկյան եկել, նստել է «թիվ մեկ ընդդմիադիրի աթոռին» և փորձում է հագնել երբեմի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է, որ Կառավարության անդամ, տարածքային կառավարման նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որում վերջինս որպես արհամարհանք էր որակել այն, Նիկոլ Փաշինյանը չի եկել ԱԺ և չի լսում իրենց ելույթները բյուջեի կատարողականի մասին:

«Հարգելիս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում, և չես տեսել մեզ կամ այնքան է վեհությունդ, մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ուրեմն պետք է նշեմ, որ մշտապես եղել ենք մեր տեղում և կատարել ենք մեր պարտավորությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ նա նշեց. ««Էդմոն Մարուքյանն ասում է՝ նայեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյան, այո՛, նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին է ծառայում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր գալի՞ս, սրա մասին կարող է խոսել մի մարդ, որը հրաժարվել է ծառայողական մեքենայից, որը հրաժարվել է իրեն օրենքով սահմանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից»:

Նա նաև նշեց, որ Էդմոն Մարուքյանը ստում է, թե իրենք ԱԺ-ում չեն եղել և հարց բարձրացրեց, թե մինչև երբ և են մանիպուլացնելու: «Այս անգամ ձեր ընտրած երրորդ ճանապարհը, ի դեպ, ընդամենը ձեր պարտության ալիբին է, որովհետև ձեր կանխորոշված պարտությունը, ձեր այսօրվա ցայտոտն է: Նախ՝ սա շատ խիստ պահանջ է, բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ: Ինչի՞ եթե չենք ասել, չգիտե՞նք, թե 2018 թվականին ոնց եք այդ քվեն հավաքել, կամ քաղաքացիները չե՞ն լսել, կամ չգիտե՞ն, թե ոնց են քվե տվել, որ՝ «ժողովուրդ դե մենք իրար հետ ենք, դե մեզ տվեք, որ շատ լինենք»: Այս անգամ չի լինելու և դու անցար այն կարմիր գիծը, որ չպետք է անցնեիր», -ասաց նա և նշեց, որ նախկիններին մաքրագործելը չի ստացվելու:

Սուրեն Պապիկյանը նշեց, թե որ համայնք էլ գնա, անպայման իր գերատեսչության կատարած աշխատանքը տեսնելու է: «Ժողովուրդը ինձ էլ, Ձեզ էլ ցույց կտա իր տեղը: ՀՀ քաղաքացին կտա իր գնահատականը, և այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում»,-ամփոփեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում