AM | RU
USD
EUR
RUB

«Քաստինգ» է հայտարարված․ ով ավելի լավ կքծնի Փաշինյանին. «Փաստ»

 

«Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։ Այդպես, եթե անցած տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն հայտարարության ստորագրությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները չքացել էին, նրանց հնարավոր չէր գտնել ու բերել ԱԺ, ապա հիմա նրանք ջրի երես են դուրս եկել ու կամաց-կամաց գլուխ են բարձրացնում։ Ավելին՝ հիմա սկսել են ինքնագոհ հոխորտալ ու անգամ ամոթանքներ տալ արդեն ուրիշներին։

Այս առումով տպավորություն է առաջանում, թե «քայլողների» վրա կարծես թե հատուկ չափիչ սարք է դրված, յուրատեսակ «սպիդոմետր», թե ում ձայնն առավել բարձր կհնչի, կամ ով ավելի շատ կքծնի շեֆին, ով ավելի պոռոտախոս կլինի։ Ու բացարձակ կարևոր չէ, թե նրանց ասածները քաղաքական առումով ինչ-որ բովանդակություն կամ տրամաբանություն կարտահայտե՞ն, թե՞ ոչ, այս դեպքում կարևորը միայն տեսախցիկների առաջ երևալն ու ինչ-որ ձևակերպումներով Փաշինյանին արդարացնելն ու գովերգելն է։

Արդյունքում նրանցից ոմանք անզուսպ մրցակցության շրջապտույտի մեջ են հայտնվել միմյանց հետ, թե ով ավելի շատ կարդարացնի դավաճանությունը, Արցախը հանձնելը, հինգ հազարից ավելի զոհերի պատճառ դառնալը և հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելը, ապիկար կառավարումն ու պետության ողնաշարը կոտրելը։ Մյուս կողմից՝ կարծես թե նրանց քաղաքական կյանքի էլիքսիրն այն է, թե ով ավելի հզոր ձայնով ու հիստերիկայով կհիշի նախկիններին, նրանց կմեղադրի գործած ու չգործած բոլոր մեղքերում, ով ավելի ուժգին կծափահարի ու գովեստի անզուգական խոսքեր կշռայլի շեֆին։ Կարճ ասած՝ Փաշինյանին քծնելու համար մի մեծ քաստինգ է հայտարարված։

Նույնիսկ այնպիսի գրոտեսկային իրավիճակներ են ստեղծվում, որ անհնար է առանց հումորի մոտենալ։ Օրինակ՝ օրերս Փաշինյանի անվան խմբակցության անդամներից մեկը ԱԺ ամբիոնից նրան սկսել է համեմատել ոչ ավել, ոչ պակաս Պետրոս Մեծի հետ։ Այդպես էլ վաղը նրան կարող են համեմատել Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի հետ ու անգամ լուրջ դեմքով նրան ներկայացնել որպես Սուն Ցզիի պես ստրատեգ կամ Արիստոտելի նման քաղաքական մտքի գիգանտ։ Այսինքն, զարմանալի էլ չէ, եթե մարդն իրեն գրեթե Հիսուսի հետ է համեմատում, մյուսների հետ համեմատությունն ինչ է, որ իր թիմակիցները չանեն։

Լավ, ինչո՞ւ են քայլողներն այսպես ծայրահեղ վիճակում հայտնվել, իրո՞ք Փաշինյանին դուր են գալիս քծնանքի այս շքերթները։ Երևի թե՝ այո, որովհետև նրա թիմում բոլորը նրա կամքն են կատարում, ոչ ավելին: Իսկ կամքը կատարելու մրցույթն արդեն այլ հարց է: Չէ՞ որ առջևում ընտրություններ են, ու ընտրացուցակի մեջ տեղ ունենալու հարց կա, իսկ թե ով կարող է ընդգրկվել ցուցակում կամ անցողիկ տեղ զբաղեցնել, կախված է միայն շեֆի ցանկությունից։ Դրա համար էլ, թվում է, ցուցակում տեղ ունենալու համար մրցույթ է հայտարարված, թե ով կարող է ավելի շատ շեֆի աչքը մտնել։ Հենց այստեղ է, որ իր գործը կատարում է պաշտոնի հասնելու մոլուցքը և թիմակիցներին գերազանցելու ցանկությունը։

Մյուս կողմից էլ՝ քանի որ հանրությունը մինչ այժմ քայլողների մեծամասնությանն այդպես էլ չի ճանաչում, նրանք որևէ կերպ աչքի չեն ընկել իրենց մասնագիտական և ինտելեկտուալ կարողություններով, ապա փորձելու են ընտրություններին ընդառաջ հայտնի դառնալ իրենց սկանդալային ու ամպագոռգոռ հայտարարություններով։ Ու նրանց թվում է, որ եթե անընդհատ արդարացնեն սեփական թիմի սխալներն ու թութակի պես կրկնեն, թե Հայաստանին պայծառ ապագա է սպասվում, ապա այդպես էլ լինելու է։ Իսկ իրականում այդ մարդիկ ընդամենը գերի են Փաշինյանի ձեռքում: Օրինակ՝ թիմից հեռացած պատգամավորի վրա Փաշինյանի մուննաթ գալը նախ և առաջ մյուսներին էր ուղղված՝ «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքով։

Իսկ թե սպառնալիքների միջոցով ու պաշտոնի խոստումներով ինչքան երկար է հնարավոր երկարաձգել սեփական քաղաքական թիմի արհեստական «ամրությունը», ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan