Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանը պարզաբանում է տարածել նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանը պարզաբանում է տարածել նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։

Վստահ եղեք՝ Ս. Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում