Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան

Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը պաշտոնը թողնելուց առաջ այլ աշխատանք է գտել Արգենտինայում, միայն թե չվերադառնա Հայաստան: Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ԱԳՆ իր աղբյուրներին: Նա այժմ աշխատանքի է անցել օդանավակայանում:

Թեև միջազգային հարաբերություններում սա Հայաստանի համբավը արատավորող խայտառակ քայլ է, բայց ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ 2018թ. հետո բավականին տարածված պրակտիկա է. դեսպաններից շատերը պաշտոնաթողությունից հետո պարզապես հրաժարվում են վերադառնալ՝ երկրում հաստատված անարդարության, սոցիալական խնդիրների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում