Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,-ասել է նա Փաշինյանին:

Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան՝ քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը՝ խանգարել են: Երբ պատասխան կունենաք տալու, կգաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում