AM | RU
USD
EUR
RUB

Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման

 

Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Ի դեպ, նման ընտրության համար քվեարկությունն ամենևին պարտադիր չէ։

Կա փաշինյանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտվեց։

Փաշինյանը պարտության սիմվոլն է։

Հնարավոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխավոր հրամանատարը, ու պարտությունից հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեի պատերազմի հետ, ես ընդամենը մոդերատոր էի, եկեք մոռանանք դա, սկսենք այլ խաղ։ Ու սկսել առաջ տանել պարտվածի խաղաղության մոդելը՝ խեղճ, անարժանապատիվ, խաղաղություն մուրացողի։

Սրան ի հակակշիռ պետք է ձևավորվի քաղաքական նոր հոսանք, որը պետք է դնի արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Քաղաքական հոսանքը պետք է խարսխված լինի սթափ տեսլականի վրա՝ հասկանալով, որ պատերազմով հետ բերելու և ռևանշիզմի մոդելն արկածախնդրություն է։ Դա գրեթե նույնքան վտանգավոր է, որքան՝ Նիկոլի գոյությունը։

Պարտված Փաշինյանի անթասիբ խաղաղության մոդելին պետք է հակակշռել արժանապատիվ խաղաղության մոդելը։
Խաղաղությունը ցանկություն չէ։ Դա սառը և գրագետ քայլերի շարքն է, որը բերում է այն վիճակին, որպեսզի քեզ հետ արժանապատիվ խոսեն։
Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ բանակցել։ Նա անձնապես պարտվել է, նրա հետ բանակցողը նրան ծաղրել է։

Շատ պետություններ են պատմության ընթացքում պարտվել։ Դա դատավճիռ չէ։ Դատավճիռ է, երբ դրա հետևանքով ազգերը կոտրվում են։
Մենք հիմա շատ նուրբ սահմանի վրա ենք։ Եթե թույլ տանք, որ մեր ազգը կոտրվի, ապա այլևս ոչինչ չենք կարողանալու փոխել։

Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ։ Թուրքն էլ է դա ուզում։ Թուրքը եթե ֆիքսեց, որ պարտությունից հետո դու, որպես ազգ, չես կոտրվել, քո ողնաշարը չի կոտրվել, դու ունես որպես ազգ վերականգնվելու ռեսուրս և քո արժանապատվությունը տեղում է, քեզ հետ կսկսի խոսել այլ կերպ։

Եթե մենք չհասկացանք, որ խաղաղությունը աշխատանք է և պահանջում է ինտելեկտ ու կամք, և ընտրեցինք խաղաղության լենանազարյանական մոդելը, ապա կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստտանում։

Եթե նկատել եք, Պարտության սիմվոլը գյուղերում իր մոնոլոգները սկսում է ավանդույթ դարձած ձևակերպմամբ. «մի գաղափար կա»։ Եվ հնչեցնում բոլոր այն մտքերը, որոնք հաճելի են զանգվածին, պլեբեյ-ընտրողին, բայց որոնք անհամատեղելի են պետության հետ՝ ուղղակի քանդում են պետությունը։

Կա գաղափար, որ ժամկետային ծառայությունը հանենք։
Կա գաղափար, որ բուհերի շենքերը վաճառենք։

Վաղը նույն ոգով շարունակելու է ցանկը.

Կա գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։
Կա գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։
Կա գաղափար, որ ուրանանք ցեղասպանությունը՝ երշիկի դիմաց։
Կա գաղափար, որ մուղամը դառնա մեր մշակույթի առանցքը, ու դրա դիմաց վճարվենք։
Եվ այլն, և այլն։

Պարտության սիմվոլը շատ լավ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քվեարկության արդյունքներից, ու որոշել է զանգվածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաև պետությանը։
Նրա թիրախը պետությունն է, Արցախը, սփյուռքը, որտեղ որ կա վերակենդանացման ռեսուրս։
Ասում է՝ սփյուռքն իմ իշխանությանը վստահում է, որովհետև պատերազմի 44 օրերին հիմնադրամում հավաքվել է նախորդ 28 տարվա հավաքվածի ավելի քան 70 տոկոսը։ Ինչքա՞ն պետք է ավարտված երևույթ լինես, որ նման բան ասես։

Երբ գումարները հավաքվում էին, քո մասին ոչ ոք չէր հիշում։ Այդ գումարները փոխանցվել են Հայաստան համահայկական հիմնադրամին, որն ըստ էության միակ լեգիտիմ կառույցն էր՝ համահայկական դրամահավաք անելու։
Այդ գումարների զգալի տոկոսը հավաքվել է Հայաստանում, որտեղ ամեն մեկը՝ բանվորից մինչև ակադեմիկոս, իրենց վերջին կոպեկներն են փոխանցել։
Խոշոր նվիրատուներից շատերը հետագայում քո հրաժարականն են պահանջել՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Դաշնակցության ազդեցության տակ գտնվող կառույցները, ՀԲԸՄ, եկեղեցու՝ Էջմիածնի և Անթիլիասի ազդեցության տակ գտնվող կառույցները և այլն։ Սա է պատկերը՝ ստի և մարդկային ոչնչության։

Ի դեպ, կա խնդիր՝ այդ գումարների հաշվետվության, որը պահանջում են խոշոր դոնորները, և որից հիստերիկաբար խուսափում է Փաշինյանը։ Հաշվետվություն պահանջողների մեջ են ամերիկահայ նվիրատուները, որոնք դրա պատճառով հայտնվել են ամերիկյան հարկային մարմինների ճնշմումների տակ։
Հաշվետվություն պահաջողների մեջ են իրենց վերջին խնայողությունները նվիրաբերած ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են հասկանալ, թե 5 մլրդ ինչպե՞ս ես որպես մոբի սննդի փող դուրս գրել, երբ ամբողջ Հայաստանն ու սփյուռքը սնունդ էր հավաքում։

Պակաս կարևոր չէ՝ հասկանալ, թե հատկապես որտե´ղ են իրականում ծնվում այդ «գաղափարները», որոնք հետո ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ որպես «մի գաղափար կա» հրամցվում են հանրությանը։ Ո՞ր երկրում, ո՞ր մայրաքաղաքում, ո՞ր կազմակերպության գրասենյակում։

Եվ նորից՝ ընտրությունների մասին

Կա մեկ ընտրության հարց՝ պարտության սիմվո՞լ, թե վերելքի հնարավորություն։ Մնացած ամեն ինչն անիմաստ է։ Մնացածի համար մենք այսօր ժամանակ չունենք։
Միայն այդ ընտրությունից հետո կարող են հետաքրքիր լինել վերելքի տարբերակները, բանավեճը դրա շուրջ։ Ի դեպ, պարտության սիմվոլի՝ վերջին մի քանի մոնոլոգների ֆոնին ակնհայտ է դառնում ձևավորված սոլիդ քաղաքական բևեռի կամ միավորի բացակայությունը։ Պոպուլիզմի, ստի, անպարկեշտության այլընտրանքը։ Նա հենց այդ բացակայությունից է գռեհկաբար օգտվում։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Լրահոս
Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan