Աղդամում ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Աղդամում ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Ադրբեջանի բնակիչ Արիֆ Գուլիևը պայթել է ականի վրա Արցախի Աղդամի շրջանում, հաղորդում է այդ երկրի ՆԳՆ-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 20:00-ի հատվածում։ Նշվում է, որ Գուլիևը ոչխարներին է արածացնելիս եղել։ Նա տեղափոխվել է Աղջաբեդինի շրջանային հիվանդանոց։ Տուժածի ձախ ոտնաթաթն անդամահատել են։ Ներկա պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էխսան Զախիդովը, մեկնաբանելով պատահարը, ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին չայցելել տարածքներ, որոնք մաքրված չեն ականներից։ Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հաղորդել է, որ պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի զավթած տարածքներում ականների պայթյունների հետևանքով մահացել է 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում