Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նման որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի ընթացքում։

Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում հիմնավորվում է նաև նման որոշման կայացումը։

Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ուստի ՀՅԴ-ն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։

«Մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։

 

Read more: https://armeniasputnik.am/politics/20210419/27232578/hyd-n-kmasnakci-yntrutyunnerin.html

Հետևեք մեզ նաև Telegram-ում