Դատարանը Ոստիկանության սպայի՝ աշխատանքից ազատումը անվավեր ճանաչեց

Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանը, որին ծառայությունից ազատել են ֆեյսբուքում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի ծնունդը շնորհավորելու համար, «Ֆեյսբուքում» գրառում է արել։

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:
Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:
Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Պատիվ ունեմ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում