Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի դա նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- նշեց Ամատունին։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց` Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չմանրամասնեց, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում