Ռուսական ՄիԳ-31-ը «որսացել է» ԱՄՆ-ի ու Նորվեգիայի պարեկային ինքնաթիռները

Ռուսական ՄիԳ-31-ը «որսացել է» ԱՄՆ-ի ու Նորվեգիայի պարեկային ինքնաթիռները

Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա «որսացել է» ԱՄՆ-ի ու Նորվեգիայի պարեկային ինքնաթիռները: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնից, գրում է «Իզվեստիան»:

Նշվում է, որ երկուշաբթի օրը ռուսական ռադարները Բարենցի ծովի ջրային տարածքի վրա հայտնաբերել են 2 օդային թիրախ, որոնք մոտենում են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին: Նրանց հայտնաբերելու և սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Հյուսիսային ՀՕՊ ուժերի ՄիԳ -31 կործանիչը:

Օդային թիրախները ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի P-8A «Պոսեյդոն» պարեկային ինքնաթիռ և Նորվեգիայի ռազմաօդային ուժերի P-3C «Օրիոն» պարեկային ինքնաթիռ:

«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից օտարերկրյա ռազմական ինքնաթիռների շրջադարձից հետո ռուսական կործանիչը անվտանգ վերադարձել է կայան»,-նշել են կենտրոնում` տեղեկացնելով, որ պետական սահմանի խախտում տեղի չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում