Հրավիրվել եմ ԱԱԾ․ Բորիս Ավագյան

Հրավիրվել եմ ԱԱԾ․ Բորիս Ավագյան

«Դեռևս Արցախի նախագահի հրամանը չեմ տեսել, չեմ ստացել։Երբ ինձ ծանոթացնեն հրամանի հետ, ես կարձագանքեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից այսօր ազատված Բորիս Ավագյանը։

Անդրադառնալով պաշտոնից ազատման պատճառներին՝ Ավագյանը պարզաբանեց․ «Ունեցել եմ գործնական հանդիպում պատգամավորների մի խմբի հետ, դա չի եղել ասուլիս, իրենք ուզել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ, այսքանը։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ և ծնող»,- ասաց նա և հավելեց․ «Եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»։

Նա նաև պնդեց, որ իր արտահայտած խոքերի համար չի փոշմանել։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալը նաև հայտնեց, որ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռևս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,– տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում իմքայլական պատգամավորների հայտարարություններն ու վարքն անթույլատրելի համարած Բորիս Ավագյանի մասնակցությամբ քննարկումից րոպեններ անց Արցախից հայտարարություն տարածեցին, որ նա իբր պաշտոն չի զբաղեցնում։ Նկատենք, որ Բ. Ավագյանը Հայաստանի խորհրդարան էր եկել ԱԻՊԾ համազգեստով։ Նա քննարկման ժամանակ քննադատեց նաև Ավանի փողթաղապետի՝ գեներալ Ռուստամ Մուրադովի մասին ֆեյսբուքյան գրառումն ու նկատեց, որ այն պատշաճ գնահատականի չի արժանացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում