Հայաստանում կանա՞յք են շատ մահանում կորոնավիրուսից, թե՝ տղամարդիկ. պաշտոնական թվեր

Հայաստանում կանա՞յք են շատ մահանում կորոնավիրուսից, թե՝ տղամարդիկ. պաշտոնական թվեր

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874:

COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում