AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես Ռուսաստանն Էրդողանից վրեժ կլուծի «դավաճանության» համար. Le Figaro

 

2016 թվականի օգոստոսից ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է հարավային թևում հակաարևմտյան գործընկերություն ձևավորել նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` այն ամրապնդելով թուրքական բանակին «երկիր-օդ» տեսակի С-400 գերժամանակակից հրթիռների մատակարարմամբ: Այս մասին գրում է ИноСМИ պարբերականը` ներկայացնելով ֆրանսիական Le Figaro-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակը վերլուծում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա պատկերը:

«Ռուսաստանն ու Թուրքիան Լիբիան կիսել են ազդեցության երկու գոտու` Տրիպոլիտանիան Թուրքիայի համար և Կիրենաիկան` Ռուսաստանի: Իրանի հետ նրանք կազմավորել են Աստանայի առանցքը` սիրիական հարցը կարգավորելու համար: Հասկանալով, որ Թուրքիայի նախագահը հակաքրդական ազգայնական խաղ է վարում, Պուտինը թույլատրել է նրան իր բանակը տեղակայել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջաններում»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Էրդողանը հանկարծակիորեն դավաճանել է Պուտինին: 2021 թվականի ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահը Ստամբուլում իսկապես ջերմ ընդունելություն էր կազմակերպել Պուտինի ներկայիս ամենավատ թշնամու`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար և համաձայնել է նրան նոր Bayraktar TB2 անօդաչուներ վաճառել: Թուրք-ուկրաինական գագաթնաժողովի առթիվ նեոօսմանյան սուլթանը դատապարտել է Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանի կողմից: Էրդողանը մտաբերել է, որ նախքան Եկատերինա Մեծի կողմից թերակղզու գրավումը, այն երկու դար շարունակ եղել է Օսմանյան կայսրության նահանգներից մեկը: Ձգտելով ընդլայնել իր ազդեցությունը Սև ծովում` նա կնախընտրեր, որ Ղրիմը ղեկավարվեր թույլ Ուկրաինայի կողմից, ոչ թե հզոր Ռուսաստանի», - արձանագրում է հոդվածագիրը:

Ինչպես նա նկատում է, Էրդողանը շատ լավ է խաղում, քանի որ մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում: Նա աշխարհին ցույց է տալիս իր անկախությունը և իր ռազմական արդյունաբերության ուժը, ինչպես նաև հաշտվում է ՆԱՏՕ-ի և մտերմանում ԱՄՆ-ի հետ: Թուրքիայի նախագահը հասկանում է, որ իր երկրի առանց այդ էլ խիստ թուլացած տնտեսությունը չի կարող դիմանալ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցներին:

Ամերիկյան պատժամիջոցներն Էրդողանը թողնում է իր նախկին ընկեր Պուտինին: Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հուլիսի 14-ից արգելվում է ռուսական պետական պարտատոմսեր ձեռք բերել անմիջականորեն Ռուսաստանում: Այս որոշումը Սպիտակ տունը կայացրել է վերջերս տեղի ունեցած կիբեռհարձակումների համար Ռուսաստանին պատժելու նպատակով: Միջազգային մակարդակով դա անհարմար դրություն է ստեղծում ռուսական ֆինանսների համար:

Հոդվածագիրը նկատում է, որ Էրդողանը ռազմական աջակցություն է տրամադրում Արևմուտքի սիրելի Ուկրաինային` դրանով իսկ «լավամարդ» երևալով ԱՄՆ նոր վարչակազմի աչքին: Հետևաբար Ռուսաստանին նա թողնում է չարագործի դերը, որը հետապնդում է Նավալնիին: Բացի այդ, ՌԴ-ն նոր հարվածների է ենթարկվում 2014 թվականին չեխական զինապահեստի պայթյունի վերաբերյալ նոր ապացույցների ի հայտ գալուն զուգահեռ:

Պարբերականը հարցադրում է անում, թե ինչպես Ռուսաստանը վրեժ կլուծի Էրդողանից «դավաճանության» համար: «Վիրավորանքը մաքրելու համար բավական չի լինի պարզապես դադարել զբոսաշրջիկներ ուղարկել Թուրքիա: Կվերականգնի՞ արդյոք ՌԴ-ն իր աջակցությունը նեոկոմունիստ-քրդերին «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից»: Կմիանա՞ արդյո ՞ք Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական առանցքին, որը պայքարում է Թուրքիայի ծովային էքսպանսիայի դեմ»,- հարց է հղում հեղինակը:

«Պատմության մեջ և աշխարհագրության ասպարեզում խորապես ամրապնդված ռուս-թուրքական ռազմավարական դիմակայությունը վերսկսվել է: Եվ ավարտվել այն չի պատրաստվում»,- եզրափակում է հեղինակը:

Լրահոս
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար Առավոտյան ժամը 8:00-ին բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը Վանո Սիրադեղյանը հուղարկավորվեց Կոթիի ընտանեկան գերեզմանատանը Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս ծանոթանալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի վերլուծությանը. Փաստինֆո Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում Ադրբեջանի ԶՈւ հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և՛ Հայաստանում, և՛ Արցախում նույնաբնույթ են Արցախցի անասնապահի սպանությունն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո. Արցախի ԱԳՆ ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցուն․ Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել «Իր անասունները պահելիս է եղել, թուրքերը եկել ու տարել են». ով է Արցախում այսօր գերեվարված քաղաքացին Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին Կապի մեջ ենք 2 կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպան Ընտրյալ ղեկավարների, հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցանք է պետականության նկատմամբ․ ՀՅԴ Սյունիքի ՄԿ Սամվել Բաբայանը սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին Գերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո. ՄԻՊ Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը Պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել, իսկ իշխանությունը զբաղված է կլոունադայով 5 մարզերի որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սիսիան-Գորիսում՝ մառախուղ, կա փակ ճանապարհ Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին․ «Իրավունք» Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, քարոզարշավի է մասնակցել․ «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Վաղարշակ Հարությունյանին ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. այլընտրանքային թեկնածու կա․ «Իրավունք» Իշխանական գիշերային նիստը. հայտնի է՝ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» ՊՆ-ում 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել․ «Հրապարակ» Քոչարյանը թիմակիրցների հետ քննարկել է քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը. «Ժողովուրդ» Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ» Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմական համագործակցության ծրագիրը Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան Հայաստանն ու Ադրբեջանը կատարում են մեկ ուժային կենտրոնի՝ Մեծ Բրիտանիայի հանձնարարականները. Փաստինֆո Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈւ-ի ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը Եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակը չի դադարում․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է վարում դպրոցի շրջակայքում. տեսանյութ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ-ին՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման աշխատանքներում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվորեն երկխոսել հումանիտար հարցերի շուրջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan