Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի հատկանիշներ. Մակինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի հատկանիշներ. Մակինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել)  հատկանիշներ։

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, «հսկող դատախազի» կարգավիճակում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում, թե ինչ գործողություններ են կատարվել և հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։

Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։

Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։

Հ.Գ.1. Աննա Վարդխպետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում