AM | RU
USD
EUR
RUB

Հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար. «Փաստ»

 

«Չնայած առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, ավելին՝ շատերն են համոզված, որ օրումեջ կարծիք փոխող Նիկոլ Փաշինյանին վստահել ու հավատալ չի կարելի, այսինքն՝ դեռ պարզ չէ՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, այնուամենայնիվ, գործող իշխանությունները «մյուսներից մեկ քայլ առաջ» սկզբունքով նախորդ մի քանի օրերին լծված են եղել տեղերում նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործին։ Բացի վարչական ապարատի մոբիլիզացիայից ու նախնական հաշվարկներից, այս օրերին լուրջ քայլեր են իրականացնում մարզերում նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության գլխավոր շտաբի համակարգողներն իրենց մարզային ներկայացուցիչներին հանձնարարել են տեղերում այնպիսի տարածքներ գտնել, որոնք կենտրոնական հատվածում են և... «հարիր են իշխանության շտաբ լինելու համար»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, օրերս մի քանի խոշոր համայնքներում տարածքների սեփականատերերը հրաժարվել են իշխանություններին տրամադրել իրենց ցանկացած տարածքները նախընտրական շտաբների համար։ Մեր տեղեկություններով, սեփականատերերը, իմանալով, թե որ ուժին են ծառայելու իրենց տարածքները, բաց տեքստով ասել են, որ «հող հանձնող իշխանությանը տարածք չունենք տալու»։

Ի դեպ, այդ սեփականատերերի մեջ մի քանիսը 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքին այդ տարածքները տրամադրել էին մեծ սիրով, անգամ իրենց սեփական նախաձեռնությամբ են առաջարկել դրանք, ոմանք «հանուն հեղափոխության» տարածքը տրամադրել էին նույնիսկ առանց վարձատրության։ Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan