AM | RU
USD
EUR
RUB

Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը. «168 ժամ»

 

«Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ էության ուներ իրադարձությունների զարգացման վրա ազդելու երկու սցենար։

Նա կամ պետք է հետևություններ կատարեր առ այն, որ ընդհանրապես Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, կան իսկապես լրջագույն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակություն չունի, այլ, օբյեկտիվորեն կամ ոչ, արժանացել է հասարակության ատելությանը, ինչը նրան պետք է ստիպեր դուրս գալ ֆեյքային պսևդոիրականությունից և առերեսվել դառը, տհաճ իրականությանը՝ դրանից բխող հետևանքներով։

Մյուս տարբերակում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ժողովրդի համատարած դժգոհությունն ու ցասումը կարող էր վերագրել «հայտնի խմբակներին» և շարունակել ապրել իր ֆեյքային իրականության մեջ՝ հազարավոր ոստիկանների, հարյուրավոր ԱԱԾ-ականների ծիծաղաշարժ ուղեկցությամբ։

Ինչպես և կարելի էր սպասել, նա ընտրեց երկրորդ տարբերակը և հենց Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցածը որակեց՝ որպես «փոքր խմբակ մարդկանց» կազմակերպած «միջադեպ»՝ իրավապահներին հանձնարարելով՝ օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին։ «Պարո՛ն Աբազյան, Դուք՝ Ձեր այստեղի կառույցի ներկայացուցիչների հետ, պարո՛ն Ղազարյան, Դուք, գնացե՛ք և զբաղվե՛ք այդ հարցերով»,- ՀՀ ԱԱԾ ղեկավարին ու Ոստիկանապետին հրահանգել էր նա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր սովորության ու գուցե կարողությունների հանգույն մնաց մակերեսում, անգամ չփորձեց գոնե իր համար խորամուխ լինել իրերի իրական դրությանը և հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ, այդ թվում՝ գուցե նաև ինչ-որ խմբակների պատկանող (ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով այս կամ այն խմբակին պատկանող մարդիկ նույնպես ՀՀ քաղաքացիներ են), այդպիսի ատելությամբ լցվել իր հանդեպ։

Մտածելու փորձ անելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գուցե հասկանար, որ պատճառն այդ մարդկանց խմբային պատկանելությունը չէ, այլ այն, որ անձամբ իր գործողությունների ու անգործության հետևանքով նրանց հայրենիքը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի ներքո, և հենց դա է նրանց դրդել փողոցում հայհոյել երկրի ղեկավարին, ինչը, իհարկե, անընդունելի ու դատապարտելի է բոլոր դեպքերում։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը հպարտ է համարում միայն իրեն քծնող քաղաքացիներին ու խոնարհվում է հատկապես նրանց առաջ, ովքեր հալվում են իրեն տեսնելիս։

Մյուսներին, ինչպես Մեղրիի ու Ագարակի բնակիչներին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հպարտ քաղաքացիներ չի համարում, այլ քաղաքացիներ չի համարում ընդհանրապես։ Նա երեկ ցույց տվեց, որ առաջնորդվում է ոչ թե երկրի ղեկավարի լայնախոհությամբ, այլ մանրամարդու վրեժխնդրությամբ։ Նիկոլ Փաշինյանն այլևս ատում է Մեղրիի ու Ագարակի, ողջ Սյունիքի բնակիչներին, ինչը չափազանց վտանգավոր է․ հաշվի առնելով նրա անձնական որակները՝ այդ ատելությունը կարող է դրդել, որպեսզի նա էլ ավելի նախանձախնդրորեն լծվի Մեղրիի միջանցքն Ադրբեջանին տրամադրելու ծրագրին՝ այդպիսով պատժելով Սյունիքի բնակիչներին։

Նիկոլ Փաշինյանի ոստիկանապատ այցերն այլևս միայն խղճահարություն են առաջացնում։ Ամեն նման այցով նա նեղացնում է իր և հասարակության միջև դեռևս մնացած միջանցքը, եթե, իհարկե, նման միջանցք ընդհանրապես կա։ Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչև ազգային անվտանգություն։ Ամեն ինչ, բացի իշխանությունից, բնականաբար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan