Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ–որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։
Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում