Ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին. հրավիրում ենք հանրահավաք. Սյունիքի նախկին մարզպետ

Ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին. հրավիրում ենք հանրահավաք. Սյունիքի նախկին մարզպետ

Հենց էս վայրկյաններին ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Խուլիգանության վերաբերյալ մեղադրանք են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունք է, որով փորձում են մեր ոգին կոտրել, չի ստացվելու», – նշեց Հակոբյանը։

Նա ասաց՝ այսօր 18։30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաք են հրավիրում, որտեղ կորոշեն հետագա անելիքները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում