Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի

Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի

Ադրբեջանցիների կողմից կրակոցները լինում են պարբերաբար, նենց են լինում, որ չես իմանում քեզ վրա է կրակում, բնակչության վրա է կրակում, թե իրենք իրենց համար խաղում, պարում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել:

Բնակիչը նշեց, որ իրենք ադրբեջանական ուժերից 50–100 մետր հեռավորության վրա են։ «Երեկվա կրակոցների ինտեսիվությունը կարծես փոխհրաձգություն լիներ, դուրս ենք գալիս բալկոն, տեսնենք ինչ է կատարվում, փախնի՞, թե՞ մնա ժողովուրդը»,– ասաց նա։

Բնակիչը թեև չմանրամասնեց, սակայն անվտանգության կանոններից ելնելով, ինչ–որ գործողություններ կատարվել են։ Նկարահանման պահին նա ցույց տվեց քիչ հեռվում անցնող ադրբեջանական մեքենա։ «Շատ մոտ է դիրքերը, չեզոք գոտի չկա»,–ասաց նա։

Ամեն դեպքում նա ասաց, որ ժողովուրդը վախեցած չէ, ապրում է իր առօրյա կյանքով։ «Թուրքը մնում է թուրք, նա ուզում է ամեն սերնդից մի բան կորզի։ Կապան քաղաքի բարձրունքում թուրքական, ադրբեջանական ուժերն են, մենք ցածր ենք, իրանք բարձր են։ Եթե այսպես շարունակվի իմ մինուճար տղան պետք է դուրս գա, Կապանից։ Պապս պատերազմ տեսել է, հերս տեսել է, ես տեսել եմ, տղես տեսել է, ո՞վ է երաշխավորում, որ տղաս չի տեսնի, ապրելու ենք քսան տարի նորից նույն պատերազմը»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում