Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ

Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ

Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ «4 կարևոր խնդիր ենք բարձրացրել․ և՛ բնակիչները, և՛, ընդհանուր առմամբ, ես՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար։ Առաջին․ թիվ մեկ խնդիր՝ անվտանգության խնդիր։ Որ ազգովի կանգնում ենք, որ անվտանգության հարցին լուծում տանք։ Ինչ պետք ա՝ ասում են, անում ենք, ժողովուրդը՝ բանակի հետ միասին։ Երկրորդը՝ արոտավայրերի հետ կապված խնդիրն է, որ լուրջ պրոբլեմ է դառել։ Մանրի գլխաքանակը ճիշտ ա՝ 60 տոկոսով կրճատվել է, բայց էլի չենք տեղավորվում։ Հետո կամաց-կամաց եկել ա երրորդ հարցը՝ ճանապարհների խնդիրը, կոմունիկացիոն խնդիրներ»։

Իսկ ի՞նչ է ասել իրենց գյուղ այցելած Արմեն Սարգսյանը։ «Էհ, Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի, գործիքակազմ չունի էդ մարդն աշխատելու»,– ասում է Շադունցը։ Արմեն Սարգսյա՞նն ասաց, թե՞ Ձեր մեկնաբանությունն է։ «Դե ճիշտը, որ ասեմ, ինքն էլ տենց ասեց, ես էլ եմ ասում։ Լսեց, հա, խնդիրները հասկացավ»,- ասաց Տեղի գյուղապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում