«Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար

«Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները՝ անդրադառնալով 1920թ Հայաստանի Առաջին Հանրապետություն ժամանած ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար Ջեյմս Հարբորդի հեղինակած փաստաթղթերին։ Նախարարը, մասնավորապես, հիշեցրել է, որ դեռ 2005թ. այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողովով: «Ինչպես մեկը, ով անձամբ ակադեմիական հիմքով ուսումնասիրել է այս հարցը, ուրախ եմ ասել, որ այս առաջարկն ուժի մեջ է, բայց ցավով պետք է նշեմ, որ Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին»,- ասել է Աքարը: Աքարը հերթական անգամ կրկնել է Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ, թե հայերը Արևելյան Անատոլիայում մահացել են, երբ անցել են այնտեղ ներխուժած ռուսների կողմը և ապստամբել օսմանյան ուժերի դեմ:

«Դրան հաջորդած հայերի տեղափոխումները հանգեցրին բազմաթիվ զոհերի, և ավելի վատթարացան երկու կողմերի զինվորականների և աշխարհազորային խմբերի կողմից իրականացված կոտորածների պատճառով: Հայտնի օսմանյան հայ քաղաքական գործիչների, մտավորականների և համայնքի այլ անդամների զանգվածային ձերբակալությունները, որոնք կասկածվում էին անջատողական խմբերի հետ կապի, ազգայնական տրամադրություններ հրահրելու և օսմանյան տիրապետությանը թշնամաբար վերաբերվելու մեջ, հավաքվել էին այն ժամանակվա մայրաքաղաք Ստամբուլում 1915 թ. Ապրիլի 24-ին: Այդ ամսաթիվը հիշատակվում է որպես հետագա վայրագությունների սկիզբ»,- ասել է Աքարը: Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Աքարը նշել է, որ Հայաստանի ղեկավարները կարող են նկատի ունենալ Թուրքիայի ուղերձները, որը, ըստ նրա, առաջին երկրներից մեկն էր, որը մերժեց և դատապարտեց Երևանում վերջերս կատարված հեղաշրջման փորձը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում