Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել

Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել

Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարվել 14 քաղաքացի»,-ասել է Ջանոյանը:

Հիշեցնենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում