Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի

Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի

Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է ապրիլի 22-23-ը Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք ջրանջատման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. ««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 21.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր փողոցներ, Հ․Քոչարի 2, 3, 4, 6, 8, 10, 13, 15 համարներ, Փափազյան 1-13 համարներ, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ համարներ, Գյուլբեկյան 1, 23, 25, 27 և 2-20 զույգ համարներ, Բաղրամյան 41-53 կենտ և 50-58 զույգ համարներ, Կիևյան 1-24 համարներ, Բարբյուսի 54, 56, 58, 63, 65, 67 համարներ, Ա․Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ համարներ, Օրբելի Եղբայրների 14-22 զույգ և 1-67 կենտ համարներ, Լեռ Կամսարի 1-25 համարներ, Վաղարշյան 1-16 համարներ, Ն․Դումանի 1 համար, Սևաստոպոլյան 11-39 կենտ և 10-24 զույգ համարներ՝ իրենց կոտորակներով և Բաղրամյան 2 նրբանցք»:

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում