«Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն

«Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է։

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։
Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է ընթացիկ ու հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։

Խստորեն դատապարտելով խոշտանգումները և ապօրինի ձերբակալությունները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ազատազրկված անձանց։
Մեկ անգամ ևս փաստում ենք, որ ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում