Փաշինյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ, ուզում է Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի․ «Հրապարակ»

Փաշինյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ, ուզում է Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս մարտի 11-ին նորընծա ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։

Թովմասյանի խոստացած ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 24-ին, իսկ իշխանությունը կարծես թե մտադիր չէ մինչ այդ հրաժարական ներկայացնել։ Իսկ ինքը՝ Արտակ Թովմասյանը, արդեն հայտնվել է պրոիշխանական դաշտում։

Իշխանական մեր աղբյուրները նաեւ հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձեւական հրաժարականն էլ կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո։ Ավելին, երեկ մեզ անգամ լուրեր հասան, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել եւ բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։

Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում