«Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է. դրա թիկունքում Մհեր Գրիգորյանն է․ «Իրավունք»

«Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է. դրա թիկունքում Մհեր Գրիգորյանն է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ:

Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը: Ու սա դրա «բոնուսն» է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում