Ապրիլի 24-ի Բայդենի ուղերձին ընդառաջ, Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել

Ապրիլի 24-ի Բայդենի ուղերձին ընդառաջ, Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել

Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նախատեսվում է, որ ԱՄՆ-ի նախագահը արտաբերելու է ցեղասպանություն եզրույթը, տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է լրագրող Ամբերին Զամանը՝ կիսվելով Anka լրատվական գործակալության նյութով։ Նախաձեռնությունն Էրդողանինն է:

Հիշեցնենք, միջազգային հեղինակավոր լրատվականները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, The New York Times-ը, CNN-ը և Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով վերջին օրերին հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Քաղաքագետ Հայկ Մինսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կկայանա Բայդենի ու Էրդողանի առաջին հեռախոսազրույցը: Այս զրույցը որոշիչ կարող է լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների առաջիկա ընթացքի, այդ թվում՝ Բայդենի վաղվա հայտարարության բառակազմի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում