Բայդենը կլիմայական խնդիրների լուծման հարցում հույս է հայտնել համագործակցել ՌԴ-ի հետ

Բայդենը կլիմայական խնդիրների լուծման հարցում հույս է հայտնել համագործակցել ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն ուրախացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կլիմայական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու կոչը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ նման համագործակցության հույս կունենա։

«Ինձ շատ ուրախացրեց Պուտինի՝ ածխաթթու գազի կրճատման հարցում համագործակցելու համաշխարհային հանրությանն ուղղված կոչը»,- Վաշինգտոնի գլխավորած Կլիմայի հարցով գագաթնաժողովի ժամանակ ասել է Բայդենը։

Նա հավելել է. «Միացյալ Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ աշխատել Ռուսաստանի և այլ երկրների հետ։ Դա հիանալի խոստում է»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն «իրագործում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման խնդիրը և անկեղծորեն շահագրգռված է կլիմայի փոփոխության և գլոբալ այլ սուր խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցության ակտիվացմամբ»:

Գլոբալ կլիմայական գագաթնաժողովն անցկացվում է վիրտուալ ձևաչափով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը հայտարարել է կլիմայի գլոբալ փոփոխության օրակարգին վերադառնալու մասին և նախատեսում է էապես ավելացնել ներդրումները էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքի ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում