Մայիսի 1-10-ը՝ ոչ աշխատանքային օրեր

Մայիսի 1-10-ը՝ ոչ աշխատանքային օրեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի՝ այս տարի մայիսյան տոների միջև ընկած օրերը ոչ աշխատանքային հայտարարելու մասին առաջարկին, հաղորդում է ria.ru-ն։

Պոպովայի խոսքով՝ ստեղծված համաճարակաբանական իրավիճակի ֆոնին դա ճիշտ որոշում կլինի, հակառակ դեպքում ռուսաստանցիները քաղաքից դուրս մեկնելով, այնուհետև վերադառնալով և կրկին մեկնելով՝ ստիպված կլինեին ավելի շատ օգտվել հանրային տրանսպորտից՝ մեծացնելով կորոնավիրուսի տարածման ռիսկը։

«Եթե դուք կարծում եք՝ դա անհրաժեշտ է, մենք այդպես էլ կանենք, և այսօր ես համապատասխան հրամանագիր կստորագրեմ»,- ասել է Պուտինը:

Երկրում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել մայիսի 1-10-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում