Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է՝ մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է՝ մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես «Ցեղասպանություն» ճանաչել, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։

Սպասվում է, որ Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությունում, որով հանդես կգա վաղը, կօգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը՝ կատարելով իր նախագահական քարոզարշավի խոստումը:

Ինչպես նշվում է գործակալությունը, թեև Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում չի հիշատակվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կողմերի զրույցի մասին, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի զանգվածային սպանությունները «Ցեղասպանություն» կճանաչի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում