Թուրքիան անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիան անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` անվանելով այն «պոպուլիզմի վրա հիմնված»:

«Քաղաքական արկածախնդրությունը աշխարհի և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Բառերը չեն փոխում և չեն գրում պատմությունը: Մենք չենք պատրաստվում ոչ մեկից դասեր քաղել մեր պատմության վերաբերյալ: Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ հայտարարությունը` հիմնված բացառապես պոպուլիզմի հիման վրա»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում