Օսկար 2021․ հայտնի են դափնեկիրները

Ամերիկյան Օսկար 2021 կինոմրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ է ճանաչվել Քոչվորների երկիրը ֆիլմը։ Էնթոնի Հոփկինսը ճանաչվել է լավագույն դերասան Հայրը ֆիլմում դերի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակը ստացել է Դեվիդ Ֆինչերի Mank ֆիլմը, Լավագույն սցենարի համար՝ Էմիրալդ Ֆեննելի Հուսադրող աղջիկը (Promising Young Woman) ֆիլմը։
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Կալուան, լավագույն դերասանուհի՝ Յուն Յո Ջոնը։
Լավագույն անմիացիոն ֆիլմ է ճանաչվել Հոգի մուլտֆիլմը։ Թոմաս Վինտենբերգի Druk ժապավենը ճանաչվել է լավագույն արտասահմանյան ֆիլմ։