Էրդողանը կրկին անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Էրդողանը կրկին անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնը հայտարարել է, որ խորը տխրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

«Բայդենը օգտագործել է անարդար արտահայտություն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որը հիմնված չէ պատմության վրա: Դա մեզ խորը տխրեցրել է: Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին: Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա: Արևմուտքը կեղծավորություն է ցուցաբերում հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած հեռուստատեսային ուղերձում՝ ավելացնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում «հայկական խմբավորումները սպանել են անմեղ մարդկանց»:

Թուրքիայի նախագահն ասել է, որ ինքը արտասանել է այդ խոսքերը ՝ հիմվելով փաստաթղթերի վրա, որոնք «ավելի քան միլիոն հատ են» և պահվում են թուրքական արխիվներում: «Ինչի վրա է հույսը դնում Բայդենը, ես չգիտեմ: Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում այդպիսի արխիվներ կան, պատրա՞ստ են դրանք բացել: Մենք պատրաստ ենք: Եկեք ուսումնասիրեք», – ավելացրել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում