Մակրոնն ու Պուտինը շուտով հանդես կգան ԼՂ խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ

Մակրոնն ու Պուտինը շուտով հանդես կգան ԼՂ խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ

ՌԴ և Ֆրանսիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: 

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ՌԴ նախագահի Ուկրաինայում լարվածության թուլացման ուղղությամբ աշխատանքներ տանել: Մակրոնը նաև նշել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է շուտով հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր` կոնկրետ նախաձեռնություններով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում