Աբրահամ Գասպարյանը «Al Arabiya» ՀԸ եթերում բանավիճել է Թուրքիայի իշխանական պատգամավորի հետ

Աբրահամ Գասպարյանը «Al Arabiya» ՀԸ եթերում բանավիճել է Թուրքիայի իշխանական պատգամավորի հետ

«Արմնյուզ» ՀԸ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը 300 միլիոնանոց լսարան ունեցող «Al Arabiya» հեռուստաընկերության եթերում բանավիճել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն պատգամավորի հետ:

Բանավեճի վերջում թուրք պաշտոնյան վիրավորանքներ է հասցրել հայ ժողովրդի հասցեին, ինչից հետո հաղորդավարը դադարեցրել է հաղորդման հեռարձակումը:

Աբրահամ Գասպարյանը եզրափակելով խոսքը՝ ասել է. «Այն բարբարոսությունն ու թշնամանքը, որն Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ ցուցաբերում էր հայերի նկատմամբ, այսօր էլ դրսևորվեց ի դեմս Ձեր հյուրի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում