Թուրքիայում առաջարկել են Ղրիմը ռուսական ճանաչել

Թուրքիայում առաջարկել են Ղրիմը ռուսական ճանաչել

Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած հանրահավաքում մի քանի քայլ է առաջարկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը:

«Մենք դիմում ենք կառավարությանը։ Բայդենի հարձակմանը չի կարելի պատասխանել բառերով։ Միջոցներ ձեռնարկելը պարտադիր է։ Ինջիրլիք և Քյուրեջիք բազաները պետք է անմիջապես վերցվեն թուրքական ԶՈՒ-ի լիակատար վերահսկողության տակ, իսկ ամերիկյան զորքերը պետք է 15 օրվա ընթացքում ուղարկվեն իրենց երկիր: Ղրիմի և Աբխազիայի ճանաչման, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) ճանաչման համար պետք է դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- ասված է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալայի կողմից ընթերցված ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում