«Դուք գիտեք՝ որքան վնասակար է դա». Պուտին

«Դուք գիտեք՝ որքան վնասակար է դա». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապագայում կայանալիք ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ազատ և մրցակցային պայքար մղել՝ հարգելով բոլոր մրցակիցներին:

«Ռուսաստանն այստեղ նույնպես պետք է լավ օրինակ ցույց տա մյուսներին, խուսափի դատարկախոսությունից և էժան, ոչինչ չապահավող պոպուլիզմից. դուք գիտեք, թե որքան վնասակար է դա»,- Свободная Пресса-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է ՌԴ Դաշնային ժողովին կից օրենսդիրների խորհրդի նիստում:

Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ միջազգային դիտորդները պետք է ներկա լինեն Պետդումայի ընտրություններին, որոնք կայանալու են այս տարվա աշնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում