Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով կոչ է անում Ֆրանսիային պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»,- նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում