Լավրովը հայտնել է, թե երբ հնարավոր կլինի անցկացնել Պուտին-Բայդեն հանդիպումը

Լավրովը հայտնել է, թե երբ հնարավոր կլինի անցկացնել Պուտին-Բայդեն հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած սկանդալային խոսքերին, գագաթնաժողով անցկացնելու գաղափարը Ռուսաստանում դրական է ընդունվել: Այդ մասին Լավրովը նշել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Դուք գիտեք՝ ինչպես նախագահ Պուտինն արձագանքեց ԱՄՆ նախագահի՝ հանդիպում անցկացնելու առաջարկին. մենք ընդունեցինք դրականորեն: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ նախաձեռնության բոլոր ասպեկտները, որի ուսումնասիրության էլ մենք այժմ զբաղված ենք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում