Անկարան և Բաքուն չեն երկարաձգել գազային պայմանագիրը

Անկարան և Բաքուն չեն երկարաձգել գազային պայմանագիրը

Թուրքիան չի երկարաձգել ադրբեջանական գազի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրը և կասեցրել է «Շահ Դենիզ 1» նախագծից վառելիքի ներմուծումը: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը:

Փորձագետները կարծում են, որ կասեցումը ձեռնտու էր երկու կողմերին: Ապրիլին Ադրբեջանը նվազած ծավալները տեղափոխել է Հարավային գազային միջանցք և ավելացրել է մատակարարումները Իտալիա, որը ցուրտ ձմռանից հետո սկսել է ակտիվորեն գազը տեղափոխել պահեստներ: Բաքվում նշում են, որ Թուրքիա մատակարարումների մասը դադարեցվել է ժամանակավորապես:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը և «BOTAŞ» թուրքական նավթագազային ընկերությունը հանքավայրի շահագործման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի բանակցություններ են վարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում