Ալիևը Բլինկենի հետ քննարկել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին խոսքերը

Ալիևը Բլինկենի հետ քննարկել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին խոսքերը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերի կապակցությամբ: Այս մասին ասվում է Ալիևի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Զրույցի ընթացքում Ալիևն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության կապակցությամբ արված հայտարարության թեմային՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է: Թուրքիան հետպատերազմյան շրջանում շատ կարևոր և դրական դեր ունի տարածաշրջանում, և Բայդենի խոսքերը երկրի ղեկավարությունը և հասարակությունը մտահոգությամբ են ընդունել», – ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ալիևը շեշտել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Բացի այդ, ինչպես տեղեկացրել ենք, Ալիևն ու Բլինկենը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում